ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Իրմա» փոթորկի հետեւանքով 3 մարդ է զոհվել: ABC-ն հայտնում է, որ մարդիկ զոհվել են տարերքի պատճառով տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ում տարերքի առաջին հարվածը հասել է Ֆլորիդա Քիս արշիպելագին, որը մտնում է Մոնրո շրջանի կազմի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլորիդայում «Իրմա» փոթորկից ապաստարաններում է թաքնվել ավելի քան 70 հազար մարդ: «Թվիթերի» իր էջում եղանակային վատ պայմանների մոտենալու մասին մեկնաբանել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ ավերիչ տարերքի հետեւանքով արդեն 20-ից ավելի մարդ է զոհվել: Փորձագետների խոսքով՝ «Իրմայի» հասցրած վնասը կարող է հասնել 13 մլրդ դոլարի:




























