Ջիբրալթարն ամբողջությամբ կներգրավվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների գործընթացին: Սեպտեմբերի 10-ին այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերզա Մեյն ասել է Ջիբրալթարի Ազգային օրվա առիթով, որը Պիրենեյան թերակղզու հարավում բրիտանական անդրծովյա տարածքի պետական տոն է համարվում:
«Քանի որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու բանակցություններ է վարում, Ջիբրալթարն ամբողջությամբ դրա մեջ կներգրավվի»,- ասել է նա՝ շեշտելով, որ Լոնդոնը «վճռականորեն կպաշտպանի Ջիբրալթարը, նրա ժողովրդին եւ տնտեսությունը»: Միեւնույն ժամանակ, Բրիտանիայի վարչապետը նշել է, որ «Ջիբրալթարը բրիտանական կմնա այնքան ժամանակ, որքան կցանկանա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























