Ֆրանսիայի հյուսիսում անհայտ անձինք գնդակահարել են 4 մարդու, այդ թվում՝ 2 երեխաների, հայտնում է Le Parisien-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ուազ դեպարտամենտի Նուայոն քաղաքի երկաթուղային կայարանում: Ճշգրիտ հայտնի է, որ զոհվածներից երեքն են՝ տեղացի մի կին եւ նրա երկու՝ 3 ու 5 տարեկան երեխաները:

Չորրորդ զոհի տվյալները պարզվում են: Parisien-ի տեղեկություններով՝ զոհվածը ընտանիքի բարեկամն է, որը նրանց կայարան է ուղեկցել: CourrierPicard պարբերականը հայտնել է, որ կնոջն ու նրա երեխաներին սպանել է ընտանիքի գլխավորը, այնուհետեւ ինքնասպան է եղել:

Դեպքի վայրը շրջափակված է, շուրջբոլորը զինված պահպանություն է իրականացվում: