Կարելի է վկայել, որ Ռուսաստանում Միասնական օրն անցկացվող ընտրությունները կայացել են եւ բարձր մակարդակով ընթացել: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Սեւաստոպոլի պետական համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների անցկացրած Exit poll-ի տվյալները վկայում են ընտրություններում Սեւաստոպոլի նահանգապետ Դմիտրի Օվսյաննիկովի հաղթանակի մասին՝ ձայների 65,4 տոկոս արդյունքով:
«Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ, Բուրյաթիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Ցիդենովը քվեաթերթիկների 75,8 տոկոսի մշակման արդյունքներով հաղթում է շրջանի ղեկավարի ընտրություններում:
Տոմսկի մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Սերգեյ Ժվաչկինը շրջանի ղեկավարի ընտրություններում քվեաթերթիկների 64,52 տոկոսի մշակման արդյունքներով ստացել է ձայների 58,85 տոկոսը: Այս մասին վկայում են Ռուսաստանի ԿԸՀ էլեկտրոնային վահանակին ներկայացված տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























