Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 17 շենքի բակում կնոջ դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 77-ամյա Օ. Ժ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ 4-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




























