ՄԱԿ –ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը համարում է, որ Վենեսուելայի անվտանգության ուժերը կարող էին մարդկության դեմ հանցագործություններ կատարել ու կոչ է արել այս հարցով միջազգային հետաքննություն սկսել, հայտնում է Reuters-ը։
«Իմ հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ հնարավոր է ՝ մարդկության դեմ հանցագործություններ են տեղի ունեցել, բայց դա կարելի է հաստատել միայն քրեական հետաքննությամբ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն կիրառում են ընդդիմության առաջնորդների դեմ քրեական գործեր հարուցելու, կամայական ձերբակալությունների, ուժի չափազանցված կիրառման ու ձերբակալվածների հետ դաժան վարվեցողության՝որոշ դեպքերում կտտանքների արատավոր պրակտիկան։




























