Պատժամիջոցների հետեւանքով ԵՄ-ում ու Ռուսաստանում 155 մլրդ դոլարի տնտեսական կորուստ է գրանցվել։

Այս մասին ասվում է ՄԱԿ հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրիի զեկույցում՝ միակողմանի պատժամիջոցների բացասական փոխազդեցության թեմայով։ Ընդ որում նշվում է, որ պատժամիջոցները ոչ մի ակնհայտ դրական ազդեցություն չեն ունեցել։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին 2014-ին 30 երկրների կողմից։ Ռուսաստանը համարժեք պատժամիջոցներ է մտցրել  այդ երկրներից մ քանիսի դեմ։

Հատուկ զեկուցողն ավելի վաղ կոչ էր արել չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի առանձին անձանց՝ մասնավորապես Դաշնային ժողովի պատգամավորների  նկատմամբ։ Իդրիս Ջազաիրին կողմ է արտահայտվել ՄԱԿ շրջանակում հատուկ փոխհատուցման հանձնաժողով ստեղծելուն, որը կզբաղվի միակողմանի պատժամիջոցների զոհերի պաշտպանությամբ