Նեվադա նահանգում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է ռուսական արտադրության Սու-27 ծանր կործանիչը  ։ Այս մասին հայտնում է Aviation Week-ը։

Օդանավը պատկանում է ԱՄՆ ՌՕՈՒ-ին ու մտնում էր «Ագրեսորներ» ավիաթեւի մեջ, որով ամերիկացի օդաչուները մշակում են մարտերը հավանական հակառակորդի հետ։ Ավիավթար հետեւանքով զոհվել է գնդապետ Էրիկ Շուլցը, որը ծառայում էր Red Hаt ռազմակայանում՝ կործանիչը ջախջախվել է դրանից 100 մղոն հեռավորության վրա։ Ամերիկյան իշխանությունները հաստատել են օդանավի կործանումը, սակայն հրաժարվել են ճշգրտել դրա տեսակը։ «ՀԱստատ F-35 չէր»,- ասել է ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի պետը։