Մեքսիկայի Հերերո նահանգում հրաձգությունից զոհվել է 8 հանցագործ եւ մեկ զինծառայող, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հերերոյի անվտանգության համակարգման խմբի ներկայացուցիչ Ռոբերտո Ալվարես Էրեդիի խոսքով՝ հանցագործները հարձակվել են զինվորականների վրա շաբաթ երեկոյան՝ նրանց ծառայության ժամանակ։ Զինվորականները պատասխան կրակ են բացել։
«Դեպքի վայրից առգրավվել է 2 ավտոմեքենա, զենք եւ ռազմական համազգեստ»,– ասված է էրեդիի ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է, որ վիրավոր զինծառայողն ավելի ուշ մահացել է։




























