Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար  Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի որդին՝ Մուհամմեդ Փաշազադեն, իր ընտանիքի հետ ընդմիշտ հեռացել է Ադրբեջանից։ 

«Մինվալ.ազ»-ը, հղում կատարելով «Օլկե.ազ»-ին, հաղորդում է, որ Մուհամմեդ Փաշազադեն կնոջ և 3 երեխաների հետ տեղափոխվել է Թուրքիա։ Տեղեկատվության համաձայն՝ շեյխի միակ որդին Ստամբուլում բնակարան է գնել։ Նրա հեռանալու պատճառն, ըստ աղբյուրի, իր հոր մասին վերջին շրջանում լրատվամիջոցներով տարածված տեղեկություններն են, մասնավորապես՝ նրա բիզնեսների մասին։

Նշենք, որ Փաշազադեն ունի 5 դուստր։