Ադրբեջանի հարկերի նախարարությունն արգելաբացել է Turan գործակալության բանկային հաշիվները։

«Turan գործակալության վրա 2012-2014թթ.  Հարկերի նախարարության կողմից դրված հավելյալ հարկերի լուծարումից հետո սեպտեմբերի 18-ին բացվել են գործակալության բանկային հաշիվները»,– ասված է Turan–ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդ որում, Turan–ին պաշտոնապես տեղեկություն չեն տրամադրել այն մասին, թե նրա դեմ քրեական գործը փակվել է, թե ոչ։