Իսպանիայի ԱԳՆ-ն ԿԺԴՀ դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել, հայտնում է գերատեսչությունը Twitter-ում։

«Իսպանիայում ԿԺԴՀ-ի դեսպանը հայտարարվել է պերսոնա նոն գրատա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ դեսպանի լիազորությունները կդադարեցվեն սեպտեմբերի 30-ին։

Ավելի վաղ Իսպանիան վճռականորեն դատապարտել էր Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի վերջին արձակումը։