Ղազախստանի Ալմաթիի մարզում Range Rover ամենագնացը բախվել է ուղտին, ճանապարհային պատահարի հետեւանքով 5 մարդ մահացել է, հայտնել է ներքին գործերի մարզային դեպարտամենտի մամուլի ծառայությունը, փոխանցում է Tengrinews-ը: 

Ոստիկանության տեղեկացմամբ՝ վթարը տեղի է ունեցել երեքշաբթի լույս գիշերը «Արեւմյան Եվրոպա-Արեւմտյան Չինաստան» ավտոմայրուղում:

«Range Rover-ը, որի ղեկին էր Ալմաթիի 43-ամյա բնակչուհին, բախվել է ուղտի հետ եւ կողաշրջվել: Վթարի վայրում կին վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել են, եւս մեկ մարդ մահացել է ավելի ուշ հիվանդանոցում»,- նշված է ՆԳ դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կենդանին, ում տիրոջ ինքնությունը դեռ չի պարզվել, նունպես զոհվել է:

Նշվում է, որ մայրուղու այս հատվածի շինարարությունը դեռեւս չի ավարտվել, որի հետ կապված ավտոփոխադրամիջոցների երթեւեկությունն արգելված է: Ճանապարհային պատահարի փաստով քննություն է սկսվել: