ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2010թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների եւ իրականացվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները, որից հետո քննարկվել են ջրամատակարարմանն առնչվող հարցեր:
Նա կառավարությանը հանձնարարել է մշակել ըստ բնակավայրերի իրականացվելիք միջոցառումների համապարփակ ծրագիր, որի հիմքում պետք է ընկած լինի դրանց կարեւորությունն ու առաջնահերթությունը, ապահովել տարբեր գերատեսչությունների միջեւ սերտ համագործակցություն եւ իրականացվող աշխատանքների ընթացքը լայնորեն լուսաբանել լրատվա,միջոցների միջոցով:
Նիստին հրավիրված են եղլե «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:



























