Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է այն բարբարոսին, որը Հոլլիվուդում պղծել է սիկհերի տաճարը։

Մի քանի ականատեսներ տեսել են, որ կասկածյալը՝ 27-ամյա Արտեմ Մանուկյանը, մարկերով վիրավորական  գրառումներ է  արել տաճարի սպիտակ պատի վրա։ Ավելին՝ տղամարդը սպառնացել էր հանցագործության ականատեսներին՝ ասելով, որ կկտրի նրանց կոկորդը, հայտնում է Los Angeles Daily Mail-ը։

Ոստիկանությունից նշել են, որ ավելի վաղ Մանուկյանը դատապարտված է եղել կողոպուտի համար։ Ոստիկանությունն արդեն մի քանի շաբաթ որոնում է կասկածյալին։

Տեսագրությունը, որտեղ երեւում է կասկածյալը, հրապարակվել է Facebook –ում հանցագործության ականատեսներից մեկի կողմից։