Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 13 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1, մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: