Մոսկվայում Հարավային Օսիայից ու Վրաստանից եկած փախստականներ են ձերբակալվել, ովքեր հայազգի գործարարից խլել են ոսկյա իրերի խմբաքանակ:
Հունվարի 17-ին հանցագործների ձեռամբ տուժել են 27-ամյա մի հայ, ով Մոսկվայում աշխատում էր որպես անհատ ձեռներեց:
Ռուսաստանի մայրաքաղաքում տուժողն ընտանիքի հետ Յախրոմսկայա 6 հասցեում բնակարան է վարձակալել, որի շքամուտքի մոտ վերջինիս վրա են հարձակվել 3 դիմակավորված անհայտ անձինք: Սպառնալով դանակով` նրանք ստիպել են գործարարին բացել բնակարանի դուռը ու հարձակվել տանը գտնվող անձանց վրա: Չարագործները ծեծի են ենթարկում տղամարդուն, նրա 27-ամյա քրոջը, 53-ամյա մորը եւ մոր 48-ամյա ընկերուհուն` պահանջելով խոստովանել, թե որտեղ է թաքցված ոսկեղենը: Արդյունքում հարձակվողների ավարը կազմել է 19 հազար ռուբլի արժողությամբ ոսկյա իրեր: Տուժող կողմը ստացված վնասը գնահատել է 4,5 մլն ռուբլի: Կատարվածի արդյունքում քրեական գործ է հարուցվել:
Վերջերս ոստիկանները Մոսկվայում ձերբակալել են այդ հանցագործության մեջ 2 կասկածվողներին, ովքեր եղել են Հարավային Օսիայի եւ Վրաստանի քաղաքացիներ:




























