Ադրբեջանի քաղաքացին փորձել է Ուկրաինայից Ռուսաստան մուտք գործել մեքենայի բեռնախցիկում։ Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Բրյանսկի շրջանում: Haqqin.az-ը, հղում անելով «ԿՊ Բրայսսկի»-ին, հաղորդում է, որ  սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 9-ին, մարդատար ավտոմեքենան, որի ղեկին է եղել Ռուսաստանի քաղաքացի,  կանգնեցրել են «Կարմիր քար» անցակետում։

Բեռնախցիկի զննման ժամանակ հայտնաբերել են ադրբեջանցուն։  Նա փորձել է անօրինական ճանապարհով մոտք գործել Ռուսաստանի տարածք՝ շրջանցելով անցակետերը: Հանցագործը վարչական պատասխանատվության է ենթարկվելու: Սահմանային ռեժիմի խախտման համար զգուշացում է նախատեսվում կամ արտաքսում՝ մինչեւ 1000 ռուբլի տուգանքի վճարմամբ: