Այսօր՝ դեկտեմբերի 9-ին ՀՅԴաշնակցությունը խիստ քննադատության է ենթարկել խորհրդարանի կողմից ընդունված 2011թ. բյուջեն:

Ինչպես ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հանրապետությունում մակրոտնտեսական կայունությունը խախտված է: Նրա խոսքով, դրան նպաստել է հակաճգնաժամային միջոցների եւ զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրի բացակայությունը: Նա ընդգծել է, որ առկա խնդիրների լուծման համար կառավարությունը գնացել է արտաքին պարտքի ավելացման, որը ներկայումս հասնում է 4 մլրդ դոլարի:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ կառավարության գործունեության անարդյունավետության պատճառով արդեն այսօր շեղումներ են նկատվում նախագահի եւ կառավարող կոալիցիայի ընդունած եւ նախընտրական ծրագրերից:

Նման մեղադրանքներ է ներկայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: