Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքի Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի հետ կապված այնտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հայտարարություն է արել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Իրաքի Քուրդիստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել լքել ինքնավար տարածքը եւ տեղափոխվել անվտանգ վայր։

Նշվել է, որ հանրաքվեի ժամանակ ինքնավար հատվածում գտնվող ահաբեկչական տարրերը կարող են վտանգ ներկայացնել Թուրքիայի քաղաքացիների համար։

Հայտարարության մեջ նաեւ խորհուրդ է տրվել անհրաժեշտության դեպքում դիմել թուրքական հյուպատոսություններ։