Վրաստանի խորհրդարանը 117 կողմ եւ 3 դեմ ձայներով երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունները, հաղորդում է Sputnik-Georgia- ն:

«Այսօր մենք պատմական որոշում ենք կայացրել, որը հիմք կստեղծի այնպիսի պետական համակարգի ստեղծման համար, որը կապահովի երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումը», - քվեարկությունից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են քվեարկությանը:

Վրաստանի խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններից երկուսը հրաժարվել են մասնակցել քվեարկությանը: Դա «Միասնական ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան, հանուն ազատության շարժում»-ն է: «Վրաստանի Պատրիոտների դաշինքի» պատգամավորները դեմ են քվեարկել փոփոխություններին։