Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Lada Priora մակնիշի 35 DN 361 համարանիշի եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 35 GՍ 930 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։




























