«Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական պոտենցիալ ունի եւ մեր պարտքն է օգտվել այս ուժից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

akhaltskha.net-ի  հաղորդմամբ, նա Ախալցխա էր գնացել ներկայացնելու Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետի թեկնածուներին:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով, միայն 2015-2017 թվականներին Սամցխե-Ջավախքում կառուցվել է 15 նոր հյուրանոց, այդ թվում ` միջազգային չափանիշների համապատասխանով եւ ընտանեկան տիպի հյուրանոցներ:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալցխայի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զազա Մելիքիձեին: Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում քաղաքապետարանում կշարունակվեն ծրագրված բոլոր ենթակառուցվածքային նախագծերը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ախալցխայի քաղաքապետի թեկնածու: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է: Իհարկե, հասարակության հետ ես ծրագրելու եւ կիրականացնելու եմ այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են Ախալցխային», — ասել է Զազա Մելիքիձեն:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում, «Վրացական երազանք» կուսակցությունը շրջանի 6  քաղաքներում կունենա թեկնածուներ: