Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտը ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել կազմակերպության Գլխավոր վեհաժողովին ԼՂՀ ՄԻՊ մասնակցության մասին։
Գլխավոր քարտուղար Ջոզեֆ Զիգելի խոսքով՝ Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի կայքում տեղ գտած հայտարարության համաձայն՝ կազմակերպության բոլոր անդամները բաժանված են ինստիտուցիոնալ եւ անհատական խմբերի։ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հենց անհատական անդամ է։
Կազմակերպության գլխավոր քարտոտւղարը նշել է, որ ինսիտուտը չի հեռացրել Լեռնային Ղարաբաղի անհատ անդամին, քանի որ չի զբաղվում քաղաքական հարցերով։
Ջոզեֆ Զիգելը ադրբեջանական լրատտվամիջոցներին կոչ էր արել ուղղել հոդվածները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացել է այս կառույցի գլխավոր վեհաժողովի նիստը, որին մի քանի անգամ արդեն մասնակցել են Հայաստանի եւ ԼՂՀ օմբուդսմենները։ Հայրենիք վերադառնալով՝ Ադրբեջանի ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովան, որը նախկինում հայտնի էր իր կասկածելի հայտարարություններով, փորձել է ադրբեջանական լրատվամիջոցներին համոզել, որ իրեն հաջողվել է կանխել ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ելույթը եւ նրան «զրկել» կազմակերպության անդամի կարգավիճակից։
Այս կապակցությամբ NEWS.am–ը դիմել է Ռուբեն Մելիքյանին։ «Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ես ակտիվ եւ բավականին արդյունավետ մասնակցել եմ միջոցառմանը»,– ասել է Ռուբեն Մելիքյանը։




























