Թերթը գրում է, որ Ջուզեպե Վերդիի գլուխգործոցը` «Աիդաե օպերան Մարիո Կոռադիի կողմից բեմադրվում է Ա. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադին աշխարհի տարբեր բեմերում բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է` «Աիդա», «Աթթիլա», «Կարմեն», «Սեւիլյան սափրիչը», «Ֆաուստ», «Մակբեթ», «Մանոն Լեսկո», «Նորմա», «Օթելլո», «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տուռանդոտ» եւ այլն:
Թերթը զրուցել է ռեժիսոր Մարիո Կոռադիի հետ:
Ըստ Ձեզ` հայաստանյան օպերային ներուժը որքանով է համապատասխանում Ձեր պահանջած չափանիշներին:
Եթե մարդիկ աշխատեն, ամեն ինչ էլ կարող են անել:
Ըստ Ձեզ` ո՞րն է այդ օպերայի գաղտնի հմայքը, որպես ռեժիսոր Ձեր մոտեցումը:
Օպերային օրիենտալ ոգի տալը: Հարցը ժամանակաշրջանը չէ: Այստեղ վերականգնվում է ոչ թե Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի ոգին, այլ Հին Եգիպտոսն իր ֆանտազիաներով:
Ելնելով մեր օպերային թատրոնի հնարավորություններից, Դուք հնարավո՞ր եք համարում Ձեր ռեժիսորական մտահղացումների իրականացումն այստեղ:
Իհարկե, եթե չկարծեի որ հնարավոր է, այստեղ չէի լինի:
Ձեր կարծիքը հայ եւ իտալական մշակույթների ընդհանրությունների մասին:
Հայկական մշակույթին այդքան էլ ծանոթ չեմ, որ համեմատական անցկացնեմ:
Ե՞րբ կարող ենք ակնկալել օպերայի պրեմիերան:
Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:




























