Մի խումբ հրեա պրոֆեսորներ, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում ու Իսրայելում, Իսրայելին կոչ են արել պաշտոնապես ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է israelnationalnews.com-ը` հղում անելով Firat-ին:
Վաշինգթոնի «Ջորջթաուն» եւ Րամաթա Գանիի «Բար Իլան» համալսարաններից 4 պրոֆեսորներ այս հարցով նամակ են ուղղել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Նամակ- խնդրանքում կոչ է արված աջակցել նաեւ Թուրքիայում բնակվող քրդերին: «Արդեն 26 երկիր եւ Ամերիկայի 44 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Հոլոքոսթ վերապրած Իսրայելը առայժմ նրանց շարքերում չէ»,-նշված է նամակում:





























