Բեռլինի հրշեջ ծառայությունը «Քսավյեր» փոթորկի ցիկլոնի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարել հաղորդում է DW- ը:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հրշեջ փրկարարները օգնություն ստանալու խնդրանքով շուրջ 50 զանգ են ստացել, ասել է փրկարարական ծառայության գործառույթները կատարող կազմակերպության ներկայացուցիչը: Համբուրգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ եղանակային պայմանների պատճառով մոտ 800 մարդ վտանգավոր շրջաններից մեկնել է:

Փոթորիկը չորս մարդու կյանք է խլել:

Երկաթուղային Deutsche Bahn ընկերությունը Գերմանիայի հյուսիսում եւ երկրի արեւելքում գտնվող որոշ շրջաններում գնացքների ուղեւորությունները դադարեցրել է:

Փոթորիկի պատճառով թռիչքները եւ ինքնաթիռների բեռնաթափումները ժամանակավորապես դադարեցվել են Բեռլինի Թեգել եւ Շյոնեֆելդ օդանավակայաններում