Ղրղզստանում դատարանը որոշում է կայացրել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կալանավորման մասին, ով բախվել էր Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր  Ջումակադիրովի ավտոմեքենային, որի հետեւանքով Ղրղզստանի փոխվարչապետը մահացել էր, փոխանցում է «Ինտերֆաքս» -ը հղում անելով հանրապետության ՆԳՆ տվյալներին:

Չույի մարզի Պանֆիլովի շրջանի բնակիչ 1992 թվականին ծնված վարորդը պահվելու է Բիշքեկի քննչական մեկուսարանում:

«Ավտովթարի փաստով, որը տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 7-ին Չույի մարզի  Սադովոե գյուղում, որի հետեւանքով զոհվել էին փոխվարչապետ Ջումակադիրովը, նրա օգնականը եւ վարորդը, քրեական գործ է հարուցվել « Ճանապարհային երթեւեկության տրանսպորտային միջոցների  շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մի քանի անձանց մահվան» հոդվածով։ Հետաքննությունը վարում է ՆԳՆ Քննչական ծառայությունը: