Բրիտանական թագավորական ընտանիքը հրապարակել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի նշանադրության կապակցությամբ արված երկու լուսանկարներ:
Երկուսն էլ արվել են անցած ամիս Սենթ Ջեյմս պալատում, նշանադրությունից հետո, հաղորդում է ВВС-ն:
Հրապարակած երկու լուսանկարներն ընտրել են արքայզն Ուիլյամն ու Քեյթը: Առաջինում Միդլթոնը Reiss-ի սպիտակ զգեստով է, Links-ի ականջօղերով, իսկ ձեռքին Դիանայի մատանին է: Ուիլյամը հագնված է Turnbull and Asser-ից:




























