Քենիայի ծովափնյա Քվալա քաղաքում Ալ Շաբաբի զինյալների կողմից առնվազն համալսարանի երկու աշխատակից է սպանվել: Այս մասին հաղորդում է «Սինխուա»-ն:

Տեղական ոստիկանության ղեկավար Լարի Քիյենգը նշել է, որ հարձակվողները կրակ են բացել մասնավոր մեքենայի վրա՝ սպանելով Մոմբասայի Տեխնիկական համալսարանի երկու աշխատակիցների:

Ավտոմեքենայում եղած երկու ոստիկանները վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը ուղեկցում էր համալսարանի աշխատակիցներին:

Նրա խոսքով՝ անվտանգության ծառայության ջոկատը մոբիլիզացվել է կրակողներին հետեւլու համար: