Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական  հատվածներում չդադարող հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղների հետեւանքով զոհվել է 40 մարդ, եւս 22–ը անհետ կորած են համարվում, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի ազգային համակարգման կոմիտեին։

Հատկապես տուժել են կենտրոնական նահանգները եւ հյուսիսը։ Այնտեղ ջրի տակ է մնացել կամ սողանքներից ավերվել է ավելի քան 1.2 հազար տուն։ Երթեւեկությունը կաթվածահար է եղել։ Հազարավոր տեղաբնակներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ փրկվելով հեղեղից։