Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 64-ամյա Մանիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: