Հոկտեմբերի 12-ին, ժամը 17։29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 տան մոտակա անասնագոմը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցաց ուժեղ քամուց վնասվել է Պ. Ռ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 120ք.մ):


























