Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Վարդան Ե,-ն, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «ռաբիս երգիչ Վարդանիկ», ում նկատմամբ այս տարվա հուլիսի 6-ին Հավազակային հարձակում կատարելու համար հայտարարվել է հետախուզում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, Երեւան քաղաքում գործող ՍԱՍ սուպերմարկետում ավազակային հարձակում էր կատարվել: Հանցագործը դանակի սպառնալիքով դրամարկղից  հափշտակել էր խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:

Ավազակային հարձակման մեջ կասկածվում է ռաբիս երգիչ՝ Վարդան անունով: