Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 33-ամյա Աննա Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են իր «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


























