Նոյեմբերին Հայաստան կժամանի ԱՄՆ Անտառային գործակալության փորձագիտական խումբը,  որը կօգնի Խոսրովի արգելոցի վերականգնման ծրագիր մշակել։ Հոկտեմբերի 13-ին՝ խորհրդարանական լսումներում ելույթի ժամանակ, այս մասին հայտնել է  Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Տոնոյանը նշել է, որ օգոստոսին տեղի ունեցած հրդեհի վնասի չափը դեռ ամբողջությամբ չի գնահատվել, սակայն ամերիկացի գործընկերները կօգնեն եւ՛ այդ հարցում, եւ՛ վերականգնման ծրագրի հարցում՝ հաշվի առնելով այն, որ մարդու միջամտությունը բնական լանդշաֆտին պետք է նվազագույնը լինի։