Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1981 թ. ծնված Էլեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են 7.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է իր վարորդական իրավունքի վկայականը, դպրոցի ծնողկոմիտեի վկայական, արծաթյա խաչ, կախազարդ եւ զեղչային քարտեր՝ պատճառելով 27.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: