Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների եւ վետերանների խորհրդի աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.15-ին, Երեւանի Միրաքյան 1-ին փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 28-ամյա Նաիրա Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:


























