Մեքսիկայի տարածքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ հարավային ափին տեղական ժամանակով 19:20-ի դրությամբ երկրաշարժ է գրանցվել:
 Էպիկենտրոնը Սան Դիոնիսիո դել Մար քաղաքի հարավ-արեւմուտքից  9 կմ հեռավորության վրա է գտնվել: Հիպոկենտրոնը գտնվել է 59,5 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերվածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում: