Երեւանում, հոկտեմբերի 13-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Շիրազի եւ Մազմանյան եւ փողոցների խաչմերուկում Mazda մակնիշի 01 DD 023 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 19 UU 431 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Shamshyna.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը: