Թաիլանդում փրկել են երեք ռուսաստանցու, որոնց ուժեղ ալիքները բաց ծով էին տարել։

Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ին Նայթոն լողափում։ Երեք ռուսաստանցի զբոսաշրջիկ գտնվում էին ափից մոտ 200 մ հեռավորության վրա, երբ ուժեղ ալիքների ու քամու պատճառով սկսել են խեղդվել; Նրանք փրկարարական ժիլետներ չունեին։

Երկու ռուսաստանցիներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ երրորդը հրաժարվել է հոսպիտալացումից։