Լոռու մարզում, հոկտեմբերի 12-ին, գողություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 20:25-ից մինչեւ 21:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի նախամուտքից գողացել են ձեռքի պայուսակ:

Պայուսակը պատկանել է Վանաձորի բնակիչ, 52-ամյա Կարինե Մ.-ին, իսկ պայուսակում եղել է 15 հազար դրամ, պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակ պարագաներ, բանկային քարտ, եւ օծանելիքներ:

Ըստ Կարինե Մ.-ի հայտարարության, գողության պատճառով ինքը կրել է 130 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Աղբյուրի տեղեկություններով, Կարինե Մ.-ն որպես ուսուցչուհի աշխատում է Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: