Մինեսոտայում կալանավորել են 51-ամյա տղամարդուն, որը կրակել էր իր տան կողքով անցնող փոքր օդանավի վրա։

Տեղական ռադիոկայանը հայտնում է, որ Չադ Օլսոնին մեղադրել են սպանության փորձի մեջ։ Տղամարդուն այս պահին 15 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել, փոխանցում է Associated Press-ը։ Օդաչուի խոսքով՝ ինքն ինչ-որ ձայն էր լսել սակայն ֆյուզելաժում անցքը նկատել էր միայն միջադեպի հաջորդ օրը։