Երեւանում նախօրեին փաստաբան է ծեծի ենթարկվել:

Ըստ Shamshyan.com-ի՝  երեկ ուշ երեկոյան «քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, փաստաբան Կարապետ Գալստյանը: Ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում Գալստյանի հետ վիճաբանության մեջ է մտել նույն փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանը եւ հարվածել նրան:

Կարապետ Գալստյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում ներկայացնել:

Կատարվում է հետաքննություն: