Թոշակառուն փորձել է հրդեհել ընտրատեղամասը Ավստրիայի Շտիրիա հողի Հարթբերթ մունիցիպալիտետում, հայտնում է ոստիկանությունը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ իրավապահների, 77-ամյա, «ակնհայտորեն անմեղսունակ» տղամարդը եկել է ընտրատեղամաս բենզինի տարայով։ «Տղամարդը թափել է բենզինը եւ փորձել այրել, սակայն նրան խոչընդոտել են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդը սպառնացել է ընտատեղամասային հանձնաժողովի նախագահին։

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Նշենք, որ կիրակի Ավստրիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում։