Վորոնեժի մարզում մասնավոր գազանանոցից արջը փախել է՝ վիրավորելով տիրոջը եւ հոշոտելով տարեց տղամարդու, կիրակի հայտնել է ՌԴ ՔԿ շրջանային քննչական վարչությումնը:

Տեղի ունեցածի հետեւանքով 87-ամյա տղամարդը մահացել է, իսկ արջի 49-ամյա տերը մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Նախնախան տեղեկություններով՝ արջը մեծ վանդակում է պահվել: Կիրակի առավոտյան նա կարողացել է կոտրել տախտակը եւ վանդակից դուրս գալ, որից հետո սկսել է վազվզել հարեւան տների տերերի բանջարանոցներում եւ հարձակվել է 87-ամյա տղամարդու վրա:

Դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները կենդանուն գնդակահարել են: