Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթունի հետեւանքով զոհվածների թիվն աճել է մինչեւ 189 մարդ, եւս 200-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է i24 News-ը:
Շաբաթ պայթուցիկով լցոնված բեռնատարը պայթել էր քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում:
Սոմալիի նախագահ Մոհամմեդ Աբդուլահի Մոհամմեդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
Ոստիկանությանը վկայակոչելով՝ լրատվամիջոցները հայտնել են Մոգադիշոյում տեղի ունեցած երկրորդ պայթյունի մասին: Պայթյունը տեղի է ունեցել նույն շրջանում, սակայն զոհեր չեն եղել: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել ավտոմեքենայի վարորդին, որի մեջ պայթուցիկ է հայտնաբերվել:




























