Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հոսանքահարվելու հետեւանքով սատկել է էգ վագրը, որի հարձակումից 4 մարդ էր մահացել, հայտնում է Indian Express պարբերականը:
«Հաստատվել է, որ էգ վագրը սատկել է Սինդիվիհիրի գյուղի ֆերմաներից մեկում հոսանքահարվելու հետեւանքով»,- հայտնել է բնության պահպանության տեղական վարչության նախագահը:
Ընթացիկ տարվա մայիսին եւ հունիսին էգ վագրի հարձակման հետեւանքով Չանդրափուր մարզի տարբեր շրջաններում 2 մարդ զոհվել, եւս 4-ը վիրավորվել էին: Վագրին բռնել էին եւ մի քանի օր վանդակում պահելուց հետո բաց էին թողել տեղական արգելոցի տարածք: Բնական պայմաններում 2 ամիս մնալուց հետո վագրը դարձյալ սկսել էր մարդկանց վրա հարձակվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին գիշատչի զոհերն են դարձել 2 մարդ, մեկը տուժել է:




























