Վանաձորում նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ առավոտ լուսադեմին ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկի վրա:

Երեք դիմակավորված անձինք բացել են պատուհանը, մտել տուն, կապկպել տանտիրուհուն, ապա տանից գողացել հեռուստացույցը, գումար, ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Պատճառված վնասը, ըստ տուժածի հայտարարության, հասնում է շուրջ 3000 ԱՄՆ դոլարի: