ԱՄՆ Լուիզիանա նահանգի Փոնչարթրեյն լճի վրա գտնվող նավթային հարթակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 6 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Times-Picayune պարբերականը:

Քեններ քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Մակգրեգորը հայտնել է, որը խոսքը տուժածների միայն հաստատված թվի մասին է, սակայն այն կարող է աճել: Պայթյունի վայր են ուղարկել փրկարար մակույկներ:

Կիրակի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան: